Սեքսոլոգիա
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։
Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։
Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։
Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։
Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։
• Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։
• Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։
• Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։
• Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։
• Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։
• Ընդօրինակվող մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։
Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։
Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։
Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։
Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Karen, բարև Ձեզ: Կարևոր է ցավերի կոնկրետ տեղակայումը: Եթե դրանք գոտկային կամ աճուկային հատվածներում են, պատճառը մկանային լարվածությունն է, թուլությունը ևս կապված է դրա հետ: Ձեր նշած գանգատները հանդիպում են այն դեպքում, երբ ձեռնաշարժություն կատարվում է հաճախակի: Եթե հնարավոր է ապրեք սեռական կյանքով, դա և հոգեբանական, և ֆիզիոլոգիական առումով ավելի ճիշտ է:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Narine, բարև Ձեզ: Կուսաթաղանթի պատռումը պարտադիր չէ, որ ուղեկցի սաստիկ ցավով, և դա կախված չէ դաշտանի հետ: Կարող եք զգալ նաև թեթև ծակոց:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Armen23, բարև Ձեզ: Ձեռնաշարժությունը չի կարող ուռուցքի կամ ամորձիների այլ հիվանդությունների պատճառ դառնալ: Ամորձիների հետ կապված ցանկացած գանգատ, չի կարելի անուշադրության մատնել: Ձեր նկարագրածը բնորոշ է հիդրոցելեին, սակայն միանշանակ համոզված լինել չի կարելի: Հարկավոր է անպայման ուրոլոգի դիմել:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Azat, բարև Ձեզ: Նախ պետք է ճշտել, դա ուռածություն է, թե ուղղակի թեքվածություն: Ունեք այլ գանգատներ, օրինակ ցավ, թե ոչ: Թեքվածության դեպքում, եթե դա շատ արտահայտված չէ և չի խանգարում սեռական ակտին, բուժման կարիք չկա: Ամեն դեպքում ցանկալի է ուրոլոգի խորհրդատվություն անցնել:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Gevorg, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր խճճված է: Ընդհանրապես տղամարդկանց սեռական ակտիվությունն ավելի մեծ է առավոտյան ժամերին: Ձեզ մոտ ևս բացառություն չէ, և Դուք այդ ցանկությունը բավարարում եք ձեռնաշարժության միջոցով: Ինչ վերաբերում է գիշերային ժամերին, մի փոքր անհասկանլի է, կոնկրտե ինչն է Ձեր անքնության պատճառը:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Սերգեյ, բարև Ձեզ: Ձեռնաշարժությունը օրգանիզմի համար վտանգ չի ներկայացնում ոչ հիմա, ոչ էլ հետագայում, եթե դա նորմայի սահմաններում է և պաթոլոգիկ բնույթ չի կրում:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Tigran, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է: Եթե կապտավուն երանգ ունի, ավելի հավանական է, որ պատճառը մեխանիկական վնասումն է, օրինակ հարվածը: Իսկ եթե կարմրավուն երանգ է, ավելի շատ բորբոքման է բնորոշ:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Narek, բարև Ձեզ: Կոնկրետ սահմանված քանակ գոյություն չունի: Դա օգանիզմի պահանջ է և յուրաքանչյուրի մոտ անհատական է:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Gagik, բարև Ձեզ: Ամորձիներում ցավի պատճառը հիմնականում ախտաբանական վիճակներն են, պատճառ կարող է լինել ինչպես մեխանիկական ճնշումը, այնեպես էլ տարբեր հիվանդություններ. բորբոքային-ինֆեկցիոն, վարիկոցելե, հիդրոցելե: Եթե կան ցավեր ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Ըստ Ձեր նկարագրածի, կարելի է ենթադրել, որ դա գոյացություն, նման պատկեր կարող է դիտվել նաև վարիկոցելեի դեպքում: Հարկավոր է անպայման դիմել ուրոլոգի, պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի LIANA և Anushik, բարև Ձեզ: Ինչ է նշանակում "Բուժել կուսաթաղանթը": Այն հիվանդություն չե և բուժման կարիք չունի:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Maks25, բարև Ձեզ: Ձեռնաշարժությունը ոչ մի կերպ չի անդրադառնում վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Alla, բարև Ձեզ: Կուսաթաղանթն ինքնուրույն չի կարող վերականգնվել, անկախ նրանից նախքան դաշտանի սկսվելն է պատռվել, թե դրանից հետո: Տնային պայմաններում հնարավոր է տեսանելի չլինի: Ճշտելու համար կարող եք դիմել գինեկոլոգի:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Gago, բարև Ձեզ: Նման բան կարող է լինել, եթե Դուք դեռահասային տարիքում եք և դեռ կանոնավոր սեռական կյանքով չեք ապրում, կամ հնարավոր է ընդհանրապես չեք ունեցել հարաբերություն: Ձեր նկարագրած գանգատների պատճառ ավելի շատ հոգեբանական է:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Artur, բարև Ձեզ: Դա կարող է կապված լինել հիգիենայի կանոնների խախտման հետ: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով: Ինչ վերաբերում է ամորձիների ցավին, պատճառները բազմաթիվ են, պատճառ կարող է լինել մեխանիկական ճնշումը, օրինակ կիպ հագուստը, վարիկոցելեն, բորբոքային հիվանդությունները և այլն:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Եթե միոման չափերով մեծ է, այն կարող է ճնշել միզապարկին և առաջացնել հաճախամիզություն: Ինչ վերաբերում է սեռական համակարգի վրա ազդեցությանը, իհարկե կարող է ազդել, քանի որ այն արգանդի բարորակ նորագոյացություն է և բնական է, որ ուղղակիորեն ազդեցություն ունի սեռական համակարգի վրա:
Մեդ-Պրակտիկ
05.03.2016
Հարգելի KARO, բարև Ձեզ: Զանազան քսուքները, հաբերը, որոնք հաճախ գովազդվում են, ցավոք ոչ էֆեկտիվ են և կասկածելի ծագում ունեն:
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի Մասիս, բարև Ձեզ: Սեռավարակների կանխարգելման լավագույն միջոցը պատահական սեռական կապերից խուսափելը և պաշտպանված հարաբերություններ ունենալն է:
Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Kok, բարև Ձեզ: Ոչինչ անել հարկավոր չէ, շատ աղջիկներ սկում են դաշտան տեսնել ավելի մեծ տարիքում: Ինչ վերաբերում է արտադրությանը. քիչ քանակությամբ լորձային արտադրությունը նորմալ է: Եթե կնկատեք գույնի փոփոխություն, արտադրությունը կդառնա հոտով և առատ, հարկավոր է դիմել գինեկոլոգի:
Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի MM, բարև Ձեզ: Կանանց մոտ քիչ քանակությամբ լորձային արտադրություն միշտ էլ նկատվում է, դրա նպատաը հեշտոցի խոնավեցումն է: Ձեռնաշարժության ժամանակ տեղի է ունենում սեռական գրգռում, հեշտոցում արտադրվում է լորձանման նյութ, որը խոնավեցնում է հեշտոցի լորձաթաղանթը և նախապատրաստում սեռական կոնտակտին: Հարաբերությունից կամ ձեռնաշարժությունից հետո այդ լորձանման արտադրությունը դուրս է գալիս արտաքին միջավայր:
Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի Marat, բարև Ձեզ: Եթե ունեցել եք չպաշտպանված սեռական հարաբերություններ, ինֆեկցիայի հավանականությունը մեծ է: Նման բան կարող դիտվել նաև հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում: Ամեն օր լոգանք ընդունեք, քնելուց առաջ կատարեք լվացումներ երիցուկի թուրմով, եթե գանգատները շարունակվեն, հարկավոր է դիմել ուրոլոգի:
Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի LIa, բարև Ձեզ: Դուք նշում եք, որ ցավեր լինում են դաշտանի ժամանակ, քանի որ սեռական կյանքով չեք ապրել, մնում է միայն մեկ տարբերակ: Որոշ դեպքերում կուսաթաղանիթ անցքը շատ փոքր է լինում և դաշտանի ժամանակ արյունը կուտակվում է հեշտոցում, որն էլ հենց ցավերի պատճառ է դառնում: Ցավ կարող է լինել նաև ձվարանների խնդիրների ժամանակ, բայց դրանք ավելի
շատ աճուկային հատվածներում են և կարող են ճառագայթել դեպի հեշտոց: Ցանկալի է գինեկոլոգի խորհրդատվություն անցնել:
karen
12.02.2016
narine
12.02.2016
narine
12.02.2016
Armen23
11.02.2016
Azat
11.02.2016
Gevorg
09.02.2016
Սերգեյ
08.02.2016
tigran
08.02.2016
Narek
07.02.2016
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն